Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՌՈՒՍԼԱՆ ԷԼՅԱԶՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1987թ. մայիսի 31-ին, Վրաստանի Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում: 2005թ. ավարտել է տեղի միջնակարգ, 2003թ.` Ախալքալակի 7-ամյա երաժշտական դպրոցները: 2004թ. «Geo Vocal & Piano» մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է պատվոգրի: 2006-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգեցողության բաժնում, 2011-13թթ` մագիստրատուրայում: 2008թ. մասնակցել է «Ընծա» մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Հատուկ մրցանակի»` լավագույն կատարման համար: 2008թ-ից սովորել, 2009թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մեներգիչ: 2012թ. մասնակցել է «Սլավյանսկի Բազար» երգի միջազգային մրցույթին, որտեղ «MTS» ընկերության կողմից արժանացել է «Լավագույն արտիստ» մրցանակին և 22 մասնակից երկրների շարքում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հայաստանի Երգի պետական թատրոնի կազմով համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իրանում, Հունաստանում, Ռուսաստանում և այլուր: 2013թ. արժանացել է «Ռադիո Վան» ռադիոկայանի երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակին: Որպես մենակատար հանդես է եկել «Իրական պատմություն» (2010թ.), «Կոմիտաս. եկել եմ» (2011թ.) համերգ-ներկայացումներում, որի շրջանակներում հյուրախաղերով եղել է մի քանի երկրներում: 2016թ. Հայաստանի Երգի պետական թատրոնում հանդես է եկել մենահամերգով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար