Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ՌՈՒԶԱՆՆԱ ԼԻՍԻՑՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1945թ. մայիսի 9-ին, Մոսկվայում: Օպերային երգիչ Պավել Լիսիցյանի դուստրն է, երգչուհի Կարինե Լիսիցյանի և դերասան Գերասիմ Լիսիցյանի քույրը: 1943թ-ից բնակվում է Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի տավիղի դասարանը: 1965թ. ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի, 1969թ.` Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի վոկալի բաժինները: 1965թ-ից եղել է «Մադրիգալ» անսամբլի մեներգչուհի, ապա քրոջ հետ հանդես է եկել երաժշտական դուետով, որը մեծ ճանաչում է բերել ամբողջ Խորհրդային Միությունում: Համերգներով եղել են աշխարհի բազմաթիվ բեմերում: 1996-2002թթ դասավանդել է Մոսկվայի երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր): Քրոջ և եղբոր հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը զբաղվում է բազմաթիվ համերգների, երեկոների կազմակերպմամբ: 1987թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական, 1997թ.` Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար