
Հակոբ Հովնաթանյան
Գեղանկարիչ

Գևորգ Շերենց
Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ
Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան
Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց
Բանաստեղծ

Գուրգեն Ջանիբեկյան
Դերասան

Լիլիա Տեր-Մինասյան
Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց
Երգչուհի

Արտյուշա Գյոդակյան
Դերասան

Արամ Նազարյան
Գեղանկարիչ

Արման Ղուկասյան
Պարող, պարուսույց
ԱՐՄԵՆ ՔՈԼՈԶՅԱՆ

24 փետրվար, 1946 - 21 հունվար, 2022
Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Բաբկեն Քոլոզյանի որդին։ 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1972-82թթ դասավանդել է նույն ինստիտուտում: Հեղինակել է պլակատներ («Ոչ, նեյտրոնային ռումբին» 1980թ., «Մարտի 8» 1982թ.) դեկորատիվ կոմպոզիցիաներ («Քաղաք», 1980թ., շամոտ, ջնարակ, «Պատվանդաններ», շամոտ, ջնարակ) ներքին հարդարումներ («Բազալտ» գործարան, 1983թ., պաննոներ, «Արև» խճանկար, Երևանի կուրորտաբանության և ֆիզիոլոգիական բժշկության ինստիտուտի ճակատին, 1972թ., համահեղինակ): Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում։ Մահացել է Երևանում: