ՇԱՄԻՐԱՄ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 10-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1962թ. ավարտել է տեղի դրամատիկական թատրոնին կից ստուդիան: 1967թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են՝ Վ.Շեքսպիրի «Արքա Լիր» (Պալատական Առնետ), Ա.Պետրոսյանի «Աբգար Դպիր», Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Քաբատո), Կ.Չուկովսկու «Բժիշկ Այբոլիտ» (Մորաքույր Մումու), Է.Զոհրաբյանի «Ախ, այդ վհուկը» (Ժլատ մայր) և այլն: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար