ՄԱԹԵՎՈՍ ՂԱՄԱԶՅԱՆ

Արևելագետ, թարգմանիչ, դիվանագետ

6 մարտ, 1812 - 7 մայիս, 1893

Մատվեյ Գամազով

Ծնվել է Պետերբուրգում: Եղել է Սահառունիների հայկական իշխանական տոհմից: 1825թ. ընդունվել է ինժեներական ուսումնարան, 1829թ. տեղափոխվել է զինվորական դասարան: 1831-35թթ որպես սպա ծառայել է Կովկասում: 1832թ. մասնակցել է Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» երկի բեմադրությանը, որն առաջին անգամ բեմադրվել է Երևանում, ռուսական բանակի զինվորների կողմից, իսկ պրեմիերային ներկա է եղել նաև Ա.Գրիբոյեդովը: Խաղացել է Ֆամուսովի դերը: 1835թ. թողել է զինվորական ծառայությունը և սկսել ուսումնասիրել արևելագիտություն, սովորել արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներ: Տիրապետել է 15 լեզուների: 1839թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ եղել է ռուսական դեսպանատան թարգմանիչը: 1842թ. Ալեքսանդրիայում նշանակվել է թարգման: 1848թ. և 1857թ. եղել է թուրք-պարսկական սահմանագծի հաստատման հանձնաժողովի քարտուղարը և թարգմանիչը, 1854թ.՝ Ռուսաստանի դեսպանը Գիլանում (Պարսկաստան): 1856թ. հետ է կանչվել Պետերբուրգ և ընդունվել աշխատանքի արտաքին գործերի նախարարությունում: 1865թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ: 1872թ. նշանակվել է Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարությանը կից արևելագիտության ամբիոնի վարիչ: Եղել է դեսպան Իտալիայում և Հունաստանում: 1860-ական թվականներին մասնակցել է հայտնի գրողների երեկոներին, գրական իրադարձություններին: Ռուսերեն է թարգմանել Պարկաստանին և Օսմանյան կայսրությանը վերաբերող մի շարք պատմական գրքեր, հոդվածներ, Ֆիրդուսու, Սաադի, Հաֆեզի, Շեքսպիրի երկերից, գրել է հրապարակախոսական հոդվածներ, կազմել բառարաններ: Ստորագրել է Մ.Ա.Գ. և Սահառունի Մ.Ա.: Արժանացել է Ռուսական կայսրության Սբ. Ստանիսլավի, Սբ. Աննայի առաջին աստիճանի շքանշանների: Մահացել է Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար