ԿՂԵՄԵՆՍ ԽՈԴԻԿԵՎԻՉ

Պատմաբան

21 մարտ, 1715 - 20 հոկտեմբեր, 1797

Ծնվել է Լվովում: Եղել է «Կուսակրոն-դոմինիկյան» քարոզիչ, հայ-գերմանական քաղքենիական ընտանիքից: 1744թ. դարձել է քահանա։ 1746-49թթ ապրել է Հռոմում եւ Վենետիկում, որտեղ ստացել է բարձրագույն կրթություն: Լեհաստան վերադառնալուց հետո, ճանաչվել է որպես քարոզիչ: 1751թ. դարձել է Ռուտենյան կրոնական գավառի քարտուղարը, միաժամանակ կատարելով Լվովի վանական ընդհանուր ուսումնասիրության փիլիսոփայության ուսուցիչի պարտականությունները: 1762թ. մասնակցել է Հռոմի Դոմինիկյանների գլխավոր ժողովին: Լվով վերադառնալուց հետո կրկին կենտրոնացել է գիտական աշխատանքների վրա, ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան: 1760-76թթ եղել է Ռուսիայի դոմինիկյանների պաշտոնական պատմիչ-ժամանակագիրը։ Գրել է «Պատմաքննական դիսերտացիաներ կիևյան ու գալիցյան՝ երկու մայր արքեպիսկոպոսությունների մասին» (1770թ.), «Ծանոթագրություններ Ռուսիայի դոմինիկյանների օրդենի գավառների պատմության» (հ.1, 1780թ.) աշխատությունները։ Մահացել է Ուկրաինայի Խոդորկով գյուղում (Կիևի մոտ):