ՌՈՒԲԵՆ ՍԱՍՈՒՆՑԻ

Երգիչ

Ռուբեն Հակոբյան

Ծնվել է 1979թ. մայիսի 8-ին, Երևանում, սասունցիների ընտանիքում: Մանուկ հասակից հաճախել է տարբեր երգի և պարի համույթներ` «Զորավար Անդրանիկ», «Հայկազունք» և այլն: 1996թ. ավարտել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցը, 1999թ.` Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ժողովրդական երգի բաժինը` Ռուբեն Մաթևոսյանի դասարանը: Ուսման տարիներին համերգներով հանդես է եկել ՀՀ ԶՈւ մի շարք զորամասերում: 2000-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում: 2003թ. առաջին մենահամերգով հանդես է եկել Երևանի Համազգային թատրոնում` «Սասնա մեկ օր» խորագրով: 2004թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սասնա Էրգիր» խորագրով հանդես է եկել մենահամերգով, «Կարին», «Մարաթուկ», «Բերդ», «Զեյթուն» պարային համույթների մասնակցությամբ: Նույն համերգային ծրագրով հյուրախաղերով ներկայացել է մի շարք երկրներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Ռուսաստան, Բեյրութ, Կանադա և այլն: 2005-10թթ մասնակցել է Լոս Անջելեսի «Armenian Golden Star» երաժշտական մրցանակաբաշխությանը և ամեն տարի արժանացել «Տարվա ազգագրական երգիչ» մրցանակին: Թողարկել է «Սասնա մեկ օր», «Ռուբեն Սասունցի և ընկերներ», «Սասնա յարխուշտա», «Երկիր հայրենի» ձայնասկավառակները, «Սասնա երգեր» խորագրով 3 տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար