Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՔԱՆԱՆՅԱՆ

Մանկավարժ, պատմաբան

17 հունիս, 1836 - 26 փետրվար, 1897

Ծնվել է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում (այժմ՝ Կիզլար, Դաղստան, ՌԴ)։ 1854թ. ավարտել է Ստավրոպոլի գիմնազիան, 1858թ.՝ Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1861թ. ստացել է մագիստրոսի աստիճան։ 1861-81թթ եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի տեսուչ, 1881-97թթ՝ վերատեսուչ (ռեկտոր)։ Դասավանդել է Մոսկվայի համալսարանում, Լազարյան ճեմարանում, ինչպես նաև Ցիմերմանի արական գիմնազիայում։ Նրա գործունեության շրջանում ճեմարանը վերածվել է բարձրագույն դպրոցի։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել են մարմնամարզական դահլիճ, ննջարաններ՝ գիշերօթիկ սաների, ինչպես նաև առանձին մասնաշենք՝ մասնագիտական դասարանների ու գրադարանի համար։ Եղել է «Գամառ-Քաթիպա» գրական ընկերության հիմնադիրներից (1854թ.)։ «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» (հ.1-2, 1897-98թթ, ռուսերեն) ժողովածուում և հայ պարբերականներում հոդվածներ է հրատարակել արևմտահայերի կյանքի, ինչպես նաև Լազարյան ճեմարանի պատմության վերաբերյալ։ Նրա կտակի համաձայն 1901թ. Նոր Ջուղայում հիմնվել է Գևորգ Քանանյան երկսեռ դպրոցը, որը 1915-16թթ ուսումնական տարում վերածվել է Օրիորդաց դպրոցի։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար