Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՒՉՈՒԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ

23 նոյեմբեր, 1836 - 5 սեպտեմբեր, 1890

Ծնվել է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքում (այժմ՝ Կիզլար, Դաղստան, ՌԴ)։ Սովորել է Ստավրոպոլի գիմնազիայում։ Վերադառնալով Ղզլար՝ մինչև կյանքի վերջը աշխատել է տեղի ծխական դպրոցում որպես հայոց լեզվի ուսուցիչ։ Հ.Ք. և Հարություն Ոստանիկ ստորագրություններով տպագրվել է «Հյուսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Ճռաքաղ», «Հայկական աշխարհ» պարբերականներում։ Նրա բանաստեղծությունները գերազանցապես քնարական բնույթի են. «Խոսակցություն իմ սրտի հետ», «Առ իմ սիրելին Ա...», «Մի անցք», «Գաղտնի սեր» («Հյուսիսափայլ», 1862թ.)։ Հիշարժան են նրա սոցիալական բողոքի տարրեր պարունակող «Հանգուցյալ աղան» պոեմը և «Մարդկային հայեցվածք» բանաստեղծությունը («Հյուսիսափայլ», 1864թ.)։ Մահացել է Ղզլարում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար