Կարապետ Սիտալ

Բանաստեղծ, լրագրող

Հայկ Ումիկյան

Դերասան, բեմադրիչ

Նվարդ Զարյան

Քանդակագործ

Չիկ Տամատյան

Գեղանկարիչ

Արտեմ Օհանջանյան

Կինոռեժիսոր, պատմաբան

Ռուբեն Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ռոբերտ Եսայան

Գեղանկարիչ

Բորիս Եղիազարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Արծվիկ Դեմուրչյան

Օպերային երգչուհի

Արթուր Ապրեսով

Կինոօպերատոր

Լուսինե Ներսիսյան

Դերասանուհի

Աննա Քալաշյան

Պարուհի, պարուսույց

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՔԱՄԱԼՅԱՆ

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

25 մայիս, 1860 - 31 օգոստոս, 1934

Ծնվել է Վրաստանի Շուլավեր գյուղում: 1880թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1898-1903թթ սովորել Դորպատի, Բեռլինի, Ենայի համալսարաններում։ Շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժությամբ. 1904-07թթ դասավանդել է Ներսիսյան դպրոցում, տարբեր տարիների՝ Հայաստանի Կողբ գյուղում, Գանձակում, Թիֆլիսի Հովնանյան (Մարիամյան-Հովնանյան) օրիորդաց դպրոցում և այլուր։ 1896թ., հայկական դպրոցների փակման կապակցությամբ, ֆելիետոն է տպագրել «Արձագանք»-ում և, ցարական իշխանությունների հետապնդումից ազատվելու համար, անցել է Գերմանիա։ Նրա բանահավաքչական ու գրական գործունեության մեջ մեծ տեղ ունեն հեքիաթների, առակների մշակումները («Հեքիաթներ», 1892թ., «Ծովինար», 1893թ., «Շեն թագավորի աղջիկը», 1894թ., «Հողածին և անմեռ աշխարք», 1897թ., «Ազգային առակներ», 1907թ., ժողավածուներ ու առանձին գրքույկներ), նշանավոր գրական երկերի համառոտ վերապատումները («Սասունցի Հովնան», 1900թ., «Սիրելի հերոս», 1905թ.)։ Գրել է նաև պատմվածքներ ու զրույցներ, որոնցում օգտագործել է հայոց պատմությունից առնված նյութեր («Խուլ Խաչիկ», 1894թ., «Գալո Ափո», 1895թ., «Աստված չճանաչող», 1895թ., «Վարդանանց և Ղևոնդյանց մասին», 1910թ.)։ Կատարել է թարգմանություններ-փոխադրություններ՝ գերմաներենից (Հոֆման, «Ժամանակը՝ ոսկի», 1904թ., վեպ), ռուսերենից, ֆրանսերենից («Սրտաշահ բաներ», 1911թ., ժողովածու)։ «Եզոպոսի կյանքը» (1915թ.) Մաքսիմոս Պլանուդի «Եզոպոսի կենսագրությունը» աշխատության թարգմանություն-փոխադրությունն է։ Թողել է բանահյուսական, ազգագրական ու բանասիրական հարուստ ժառանգություն (անտիպ), որը պահպանվում է Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար