Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՖԱՀՐԱՏ

Աշուղ

30 մարտ, 1867 - 16 մայիս, 1921

Խաչատուր Գևորգյան

Ծնվել է Հայաստանի Դիրաքլար (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ) գյուղում: Երեք տարեկանում կուրացել Է։ 1880թ. ծնողները նրան տարել են Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), հանձնել Ֆիզահու խնամքին, որի մոտ սովորել է սազ ու ջութակ նվագել, հմտացել է աշուղական արվեստի մեջ, հորինել իր աոաջին երգերը՝ հայերեն և թուրքերեն։ Ջիվանին, Զահրին, Ջամալին 1884թ. պատանուն շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։ Աշուղը շրջագայել է Արևմտյան Հայաստանում, հասել Կ.Պոլիս։ Ներկայացրել է Րաֆֆու, Խ.Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի պատմավեպերը՝ հարմարեցնելով համապատասխան երգեր։ Հորինել է հերոսապատում ասքեր՝ ազատագրական կռիվներից ու ժամանակի անցքերից, ձգտելով բարձրացնել ազգային ոգին ժողովրդական զանգվածների մեջ։ Նրա լեզուն մաքուր գրական հայերենն է՝ համեմված կենդանի լեզվի բառ ու բանով։ Աշուղի թուրքերեն երգերը մոռացվել են։ Եղել է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին տաղանդավոր ներկայացուցիչը։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):