ՏԻՐԱՆ ՔԵԼԵԿՅԱՆ

Լրագրող, հրապարակագիր

20 սեպտեմբեր, 1862 - 26 օգոստոս, 1915

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Թուրքիայում)։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Ներսեսյան վարժարանում, ապա սովորել է Մեզպուրյան եւ Սուրենյան վարժարաններում։ 1880թ. ուսումը շարունակել է Մարսելում (Ֆրանսիական գիտությունների ակադեմիա), ավարտել է Մարսելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին հոդվածներ է տպագրել «Մանզումիէ Էֆքեար» պարբերականում, որի խմբագիրն է եղել Կ.Պոլիս վերադառնալուց հետո: Աշխատելէ որպես փաստաբան, լրագրող և դասախոսել Կ.Պոլսի Օսմանական համալսարանում: 1883թ-ից եղել է «Ցիհան», 1908թ-ից՝ «Սաբահ» թերթերի խմբագիրը։ Լինելով «Սաբահ» թերթի խմբագիրը՝ թղթակցել է նաև «Դեյլի Մեյլին» և «Փրես Ասոսիեին», տպագրել է լրագրողական նյութեր թուրքերեն, օգտագործելով հայերեն տառեր, ստեղծել է ֆրանսերեն-թուրքերեն բառարան։ Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, սպանվել է աքսորի ճանապարհին, Չանղըր քաղաքի մոտ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար