Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՌՈԶԻ ԱՐՄԵՆ

Երգչուհի

Ռոզի Հովհաննիսյան

Ծնվել է 1939թ. մայիսի 1-ին, Փարիզում: 4 տարեկան հասակից սկսել է երգել: Մեկ բեմում է հայտնվել այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Ժիլբերտ Բեկոն, Շառլ Ազնավուրը և Ջոնի Հոլիդեյը: 1961թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը, որից հետո սկսել է շրջայցը արտերկրում` Բելգիա, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Լիբանան, ԽՍՀՄ: 1965թ. համերգներով հանդես է եկել Մոսկվայում, որտեղ ծանոթացել է բազմաթիվ հանրահայտ հայերի հետ` Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Բաղրամյան, Առնո Բաբաջանյան և այլք: 1968թ. տեղափոխվել է Իսպանիա և հաստատվել այնտեղ 15 տարի: Երգել է ֆրանսերեն, հայերեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուներով, ինչն էլ իր հերթին նպաստել է նրա հայտնի լինելուն տարբեր երկրներում: Բազմիցս հանդես է եկել Հուլիո Իգլեսիասի հետ: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, մասնակցել է Շառլ Ազնավուրի նախաձեռնած «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը, որի ամբողջ հասույթը ուղղվել է աղետից տուժածներին: 1991թ. այցելել է Հայաստան: Հայկական երգացանկից հայտնի են՝ «Երևան», «Բլբուլ», «Նուբար, նուբար», «Օրոր, օրոր», «Հինգալա», «Վայրի ծաղիկ», «Իմ անուշ մայրիկ», «Հայրենի երկիր» և այլ երգեր: Թողարկել է «Ռոզի Արմեն» (1963թ., 1967թ., 1972թ.), «Si on se ressemble» (1968թ.), «Gwendolyne» (1971թ.), «Երևան» (1972թ.), «Բլբուլ» (1981թ.), «Aranjuez» (1982թ.), «Hier et demain» (1986թ.), «Արմենիա» (1992թ.), «Le top de l'Arménie» (1996թ.), «Մի սիրտ ունեմ» (2001թ.) և այլ ձայնասկավառակներ: Զբաղվել է նաև հագուստի մոդելավորումով: 2014թ. արժանացել է Մոսկվայի «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2013թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով, 2015թ.` ՀՀ Պատվո շքանշանով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար