ՕՆՆԻԿ ՔԵՉՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

5 մայիս, 1900 - 17 ապրիլ, 1962

Ծնվել է Նիկոմեդիայում: Բեմ է բարձրացել 1919թ.՝ Նիկոմեդիայում, ապա խաղացել Կ.Պոլսում, 1922թ-ից՝ Բուլղարիայում՝ Ռուսչուկում (1924-26թթ), Պլովդիվի «Սևումյան» (1927-30թթ), 1936թ-ից՝ ՀՕԿ-ի Սոֆիայի մասնաճյուղի «Շիրվանզադե» թատերախմբերում։ Բուլղարիան ֆաշիստական լծից ազատագրվելուց (1944թ.) հետո եղել է «Երևան» միության Սոֆիայի թատերական խմբակի կազմակերպիչներից։ Հիմնականում կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո) և այլն։ 1921թ-ից զբաղվել է նաև ռեժիսորությամբ։ Բեմադրություններից են՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մուրացանի «Ռուզան», Ստոյանովի «Վարպետները» և այլն։ Մահացել է Սոֆիայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար