
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՅՈՒՐԴՅԱՆ

9 օգոստոս, 1901 - 30 նոյեմբեր, 1976
Ծնվել է Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում: Սովորել է Կ.Պոլսի Սբ. Խաչ և Պերպերյան վարժարաններում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Ֆիլիպեում (Բուլղարիա) հրատարակել է «Ապագա» և «Շանթ» պարբերականները։ 1923թ-ից բնակվել է ԱՄՆ-ում։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական շարժման («Իսրայել Օրի։ Պատմաքննական ուսումնասիրություն», 1960թ.), վաճառականության («Նյութեր հայ վաճառականության պատմության համար։ Հում մետաքսի վաճառականությունը և հայերը») պատմությունը և առանձին առևտրական տների տոհմաբանությանը, հայկական արվեստին («Փայտափորագրչական մանրանկարչությունը և մանրանկարիչներ հայ տպագրության մեջ», 1938թ.)։ Արժեքավոր է նրա «Գորգը հայոց մոտ» (1947թ.) աշխատությունը, որը հայկական գորգին նվիրված առաջին մենագրությունն է։ Պատմական, ազգագրական և բանահյուսական հարուստ նյութ է պարունակում նրա «Երիզա և Եկեղյաց գավառ» (հ.1, 1953թ.) երկը։ Ուսումնասիրել է նաև Հովհաննես Երզնկացու, Նահապետ Քուչակի, Թորոս Տարոնացու («Թորոս Տարոնեցի։ Կյանքն ու իր տաղերը», 1943թ.) և այլ բանաստեղծ-տաղասացների ստեղծագործությունները։ Թղթակցել է «Բազմավեպին», «Հանդես ամսօրյային», «Շողակաթին», «Էջմիածնին», հայկական այլ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական պարբերականների։ Վենետիկի Մխիթարյաններին է կտակել իր գրական ֆոնդը, հայկական միջնադարյան ձեռագրերի (300) և ազգագրական իրերի հավաքածուն, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել հարուստ նամականին։ Բազմիցս այցելել է Հայաստան։ 1960թ. Մոսկվայում մասնակցել է Արևելագետների 25-րդ միջազգային գիտաժողովին։ 1975թ. ընտրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սբ. Ղազարի կաճառի պատվավոր անդամ։ Մահացել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում, թաղվել է Սբ. Ղազար կղզու գերեզմանատանը։