Եփրեմ Սեթյան

Բանասեր, պատմաբան

Տրդատ Պալյան

Բանասեր, մատենագետ, բանահավաք

Արշակ Բրուտյան

Երգահավաք, գեղանկարիչ

Վահան Մալեզյան

Արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Կառլեն Անանյան

Ճարտարապետ

Ռոզա Պետրոսյան

Բանաստեղծ, արձակագիր

Սուրեն Թադևոսյան

Կինոօպերատոր

Մարինե Մինասյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՔԵՇԻՇՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

12 օգոստոս, 1921 - 14 հունվար, 1980

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ադանա քաղաքում: Սերել է Հայկական Կիլիկիայի Աջապահյան հնամենի տոհմից։ 1935թ. ավարտել է Բեյրութի Սահակյան, 1941թ.՝ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունները։ 1943-46թթ սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան և նույն թվականից դարձել Հայաստանի գրողների միության անդամ։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում և հրատարակչություններում, 1970թ-ից՝ Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում: Նրա առաջին պատմվածքը («Ծառս ծիրանի») տպագրվել է 1940թ.՝ Նիկոզիայի «Այգ» պարբերականում, առաջին ժողովածուն («Մեծ ճանապարհի վրա»)՝ 1948թ.։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1954թ.), «Քեզնից հեռու, քեզ հետ» (1962թ.), «Տնակը կռունկի վրա» (1975թ.) պատմվածքներ և վիպակներ ամփոփող գրքերը։ Ուշագրավ են գրողի «Կղզի նման չիք մեր Կիպրիա» (1970թ.) վիպակը, որը պատկերում է Մելգոնյան հաստատության պատանիների կյանքը, և «Կտակը» (1981թ.) ժողովածուն։ Գրել է նաև մանուկների համար («Աշխարհի ապագա չեմպիոնները», 1962թ., «Երկնքում շատ աստղեր կան», 1977թ., ժողովածուներ)։ Թարգմանել է Վ.Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1959թ.) վիպակը, «Ջիմ Դենդի» պիեսը («Իմ սիրտը լեռներում է», ժողովածու, 1963թ.), Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (1964թ.) վեպը և այլ գործեր։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար