
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԲՈՐԻՍ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

14 մայիս, 1925 - 14 մայիս, 1997
Բորիս Փարսադանով
Ծնվել է Կիսլովոդսկում: 1948-53թթ Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում պարապել է Գ.Լիտինսկու մոտ (կոմպոզիցիա)։ 1950թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը որպես ջութակահար, 1959թ.՝ Տալլինի կոնսերվատորիան՝ որպես կոմպոզիտոր (Հ.Էլլերի դասարան)։ 1975-86թթ եղել է Էստոնիայի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը։ Գրել է «Աղ» օպերան (ըստ Ի.Բաբելի, 1972թ., Տալլին), «Ապրեցեք դարերով» ռեքվիեմը (1962թ.), 8 սիմֆոնիա (1958-81թթ), այդ թվում՝ սիմֆոնիա-կոնցերտ մենակատար ջութակով (1977թ.), «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմը (1950թ.), ջութակի (1955թ.) և ֆլեյտայի (կամերային նվագախմբի հետ, 1978թ.) կոնցերտներ, կամերագործիքային անսամբլներ, սոնատներ։ 1967թ. արժանացել է Էստոնիայի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Տալլինում: