Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ՀՐԱՆՏ ՕԳԱՆԵՍՈՎ

Պատմաբան

8 մարտ, 1927 - 30 մարտ, 1984

Ծնվել է Միրզիկ գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում): 1950թ. ավարտել է Բաքվի համալսարանը, 1953թ.՝ Մոսկվայի հասարակական գիտությունների դասախոսների դասընթացները։ 1953-62թթ և 1965-67թթ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1962-65թթ եղել է Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բաժնի պետը։ 1967թ-ից աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղում: 1979թ-ից եղել է կուսպատմության բաժնի վարիչը։ Գիտական աշխատությունները նվիրված են ՍՄԿԿ պատմության հարցերին, մասնավորապես զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի խնդրին։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967թ.), «Հավերժ միասին» (1978թ., ռուսերեն) խմբային աշխատությունների ստեղծմանը: 1977թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1982թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար