Թեոդոր Աման

Գեղանկարիչ

Արազի

Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան

Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան

Ճարտարապետ

Արմեն Աղալյան

Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան

Ճարտարապետ

Արեգ Լուսինյան

Կոմպոզիտոր

Բաբկեն Սիմոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան

Հաղորդավար, լրագրող

Անուշկա

Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան

Բալետի արտիստ, պարուսույց

Աննա Դավթյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌԵՅՆԿԱՐՆԱՑԻԱ

Ռեգգի խումբ

Ռոլանդ Գասպարյան` վոկալ
Արթուր Մարգարյան` կիթառ
Էդգար Սահակյան` բաս կիթառ
Կարեն Մամիկոնյան` ստեղնաշար
Մառեկ Զաբորսկի` հարվածային
Հայկ Ղազարյան` շեփոր
Տիգրան Սուչյան՝  շեփոր
Վահրամ Դավթյան` տրոմբոն
Խաչատուր Խաչատրյան` սաքսոֆոն
Ռաֆիկ Ավագյան՝ բլուլ, պկու, կլառնետ

Հիմնադրվել է 2001թ., Ռոլանդ Գասպարյանի կողմից: Տարիների ընթացքում փոխվել են խմբի անդամները: Խումբը համարվում է առաջին ռեգգի կատարողը, ով տարածել է ոճը և մեծ հայկական լսարան հավաքել: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ձայնասկավառակը` «Ջանֆիդայից Ջամայկա 60կմ» և նկարահանել առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում: Մենահամերգներ է ունեցել երևանյան մի շարք ակումբներում: Թողարկել է նաև «Մի գդալ սեր» (2010թ.), «Աղ ու հաց» (2013թ.), «Սպիտակ» (2014թ.) ձայնասկավառակները: Երգացանկից հայտնի են «Էլի լավա», «Մի գդալ սեր», «Սիրունիկ ես», «Սեր», «Յար արի», «Երևան», «Սիրուս կսպասեմ», «Ով սիրուն, սիրուն» և այլ երգեր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ «Ռադիո Վան» ռադիոկայանի «Տարվա լավագույն երգ» (2008թ., «Էլի լավա»), «Տարվա լավագույն հիթ» (2009թ., 2010թ., 2011թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ., 2013թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» (2009թ., «Մի գդալ սեր»), Մոսկվայի հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2010թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ.), «Դար 21» հեռուստաընկերության «Տարվա լավագույն խումբ» (2014թ.) և այլն: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: