Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՓԻԼԻԿՅԱՆ

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

15 ապրիլ, 1942 - 22 դեկտեմբեր, 2018

Ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում: 1963թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետևել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին։ Եվրիպիդեսի «Էլեկտրա» (1971թ., Գրինվիչի թատրոն) և այլ բեմադրություններով ճանաչվել որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան։ Բեմադրել է նաև Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (Գերմանիա), Էսքիլեսի «Ագամեմնոն» և այլ (շուրջ 40) պիեսներ։ Զբաղվել է թատրոնի պատմության և տեսության, հայ մշակույթի հարցերով, կատարել թարգմանություններ։ Նրա ջանքերով Անգլիայում (1981թ.), Վենետիկում (1983թ.) և Ֆրանսիայում (1983թ.) անց է կացվել հայկական ֆիլմերի տասնօրյակ՝ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը։ 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի: Մահացել է Լոնդոնում: