Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՕՏՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

9 դեկտեմբեր, 1834 - 6 օգոստոս, 1887

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է քաղաքական գործիչ, մանկավարժ Պողոս Օտյանի որդին, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի հիմնադիրներից։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր հիմնած դպրոցում։ Ուսումը շարունակել է Փարիզում, ականատես եղել 1848թ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխությանը, որը զգալի ազդեցություն է գործել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Թղթակցել է «Մեղու» պարբերականին, մինչև 1860թ. զգալի ազդեցություն ունեցել դրա խմբագիր Հարություն Սվաճյանի վրա։ Եղել է լուսավորական-սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1861-64թթ սահմանազատվել է դեմոկրատիզմի դիրքերում գտնվող Հ.Սվաճյանից, ընդհանուր ճակատ կազմել պահպանողականների հետ և արտահայտվել սահմանադրական շարժումն արգելելու օգտին։ Հրապարակախոսական հոդվածներ է տպագրել «Մասիս», «Մասյաց աղավնի», «Մանզումեի էֆքյար», «Մամուլ», «Երկրագունտ» և այլ պարբերականներում։ 1875-76թթ Միդհաթ փաշայի հետ մասնակցել է 1876թ. Օսմանյան սահմանադրությանը։ 1878թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին Կ.Պոլսի հայոց պատրիարքության հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի Օսմանյան Հայաստանի»)։ Բացասաբար է գնահատել միջազգային դիվանագիտության շահարկության առարկա դարձած Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ի ծավալած հալածանքների պայմաններում, 1880թ. վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Մամուլում հանդես է եկել նաև «Վահրամ» կեղծանունով։ Մահացել է Փարիզում, թաղվել է տեղի Պերլաշեզ գերեզմանոցում։