Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱՐԴԻԹԵՐ ՖԵԼԵԿՅԱՆ

Դերասանուհի

19 հուլիս, 1869 - 11 մարտ, 1952

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Մարի-Հրանույշ Ֆելեկյանի քույրը: Բեմական գործունեությունն սկսել է 1890-ական թվականների կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել է նաև Բաքվի հայկական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Թավրիզում, Թեհրանում։ 1904թ., Եգիպտոսում քրոջ հետ կազմակերպել է թատերախումբ, 1908թ. ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ 1910թ-ից մասնակցել է պոլսահայ թատերական կյանքին: 1919թ. Կ.Պոլսում քրոջ հետ կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (մինչև 1922թ.)։ Օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կ.Պոլսի Հայ դրամատիկի հետ։ 1922թ. նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում՝ Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ։ Մահացել է Ստամբուլում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար