Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ՄԱՐԻ-ՀՐԱՆՈՒՅՇ ՖԵԼԵԿՅԱՆ

Դերասանուհի

11 հունիս, 1880 - 9 սեպտեմբեր, 1936

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանի քույրը: Բեմական գործունեությունն սկսել է 1895թ., Թիֆլիսում։ Խաղացել է նաև Բաքվի հայկական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Թավրիզում, Թեհրանում։ 1904թ., Եգիպտոսում քրոջ հետ կազմակերպել է թատերախումբ, 1908թ. ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Պարսկաստանում, Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում: 1910թ-ից մասնակցել է պոլսահայ թատերական կյանքին: 1919թ. Կ.Պոլսում քրոջ հետ կազմակերպել է «Ֆելեկյան թատերախումբ» (մինչև 1922թ.)։ Առավելապես աչքի է ընկել կատակերգական դերերում՝ Մադամ Սան-Ժեն (Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Ֆրու ֆրու (Մեյլակի և Հալևիի «Ֆրու ֆրու») և այլն։ Հանդես է եկել նաև տղամարդկանց դերերով։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կ.Պոլսի Հայ դրամատիկի հետ։ Մահացել է Ստամբուլում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար