Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌԱԴԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Երգիչ, դերասան

Ծնվել է 1956թ. հոկտեմբերի 21-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1974թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը: 1977թ. ընդունվել է «Հայհամերգ» էստրադային միավորման «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլ` որպես երգիչ-երաժիշտ: Նաև Մոսկվայում մասնակցել է «Բուդելնիկ» հաղորդմանը` որպես երաժիշտ: 1978-82թթ սովորել, հետո աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, որտեղ նաև դասավանդել է: 1984-89թթ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1995-99թթ եղել է «Հայեր» համույթի երաժիշտ և երգիչ: 1999թ-ից աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Համագործակցել է երևանյան բազմաթիվ երաժշտական ակումբների հետ: Նկարահանվել է «Թռիչքը սկսում է երկրից» (1980թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Նոր տարվա կինո» (2009թ.) ֆիլմերում, «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալում: Թողարկել է «Like the wind» (2009թ.) ձայնասկավառակը: Նկարահանել է 3 տեսահոլովակ: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար