Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆ

Դերասան

22 մայիս, 1929 - 22 հուլիս, 2003

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Աֆինոգենովի «Մաշենկա» (Տումանսկի), Վ.Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականները» (Լաունս) և այլն: 1951թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր: Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սերգեյ բեկ), «Քաոս» (Ալեքսեյ Իվանովիչ), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Հարութ Անվերջ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ֆերդիշչենկո), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Ֆուշե), Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Աթիլլո), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Տելյատև), Կ.Կրապիվայի «Կոնդրատի կինը ուղեծիրում» (Տեսակով), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Սեմյոն Պերչատկին) և այլն: 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս: Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին: Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում`«Ոսկե ցլիկ» (1955թ.), «Մոր սիրտը» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1966թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Մեր բակը» (1996թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Մեր բակը 2» (1998թ.) և այլն: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար