Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՋՈՒՍ

Երգչուհի

Ջուս Համբարյան

Ծնվել է 1979թ. հուլիսի 9-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 7 տարեկան հասակից հաճախել է Հ.Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոց և երգել է «Հայհամերգ» միավորման «Առվակ» վոկալ-ինստրումենտալ անսամբլում: 1994-97թթ սովորել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժնում և երգել է «Հայեր» համույթում: 1997թ. մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է ռուսական էստրադայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Վալերիա, Ստաս Պիեխա, Դմիտրի Կալդուն, Իրինա Ալեգրովա և այլք: Վերջինիս հետ երկարաժամկետ է աշխատել և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. վերադարձել է Երևան: 2009-10թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Բնական ջուս» հաղորդումը և ձեռք բերել «Հայկական շոուբիզնեսի ամենասկանդալային երգչուհի» համբավը: 2009թ. դուրս է եկել «Պարիր ինձ հետ» տեսահոլովակը, որը Հայաստանում առաջինն էր էլեկտրո հաուզ ոճում և հայերեն: 2010թ. թողարկել է առաջին՝ «KIX» ձայնասկավառակը: 2011թ. «Ռադիո Վան» ռադիոկայանի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2011թ. ելույթ է ունեցել Լոնդոնի «Ռոյալ ֆեսթիվալ» դահլիճում` Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ինչպես նաև «You are my kix» երգը հնչել է Լոնդոնի «BBC» ռադիոկայանով: 2012-13թթ Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Թթու թան չէ...» հաղորդումը: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2013թ. արժանացել է «Դար 21» հեռուստաընկերության երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին (հանրային քվեարկությամբ): 2014թ. ձայնագրել է Ի.Վագանովի «Love song» երգը և նկարահանել տեսահոլովակ: 2015թ. թողարկել է «You are the one» սինգլը և նկարահանել տեսահոլովակ:

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար