Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐ-ՄԻՐԱՔՅԱՆ

Մանկավարժ

6 հունվար, 1856 - 25 սեպտեմբեր, 1938

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում, բարձրագույնը՝ Լայպցիգում և Վիեննայում (1883-88թթ)։ Եղել է Զմյուռնիայի (Իզմիր) հայկական դպրոցների ուսուցիչ և տեսուչ։ Կազմակերպել է կիրակնօրյա դպրոց հայ բանվորների համար։ 1894թ. հրավիրվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, դասավանդել մանկավարժություն և հոգեբանություն։ 1895թ. նշանակվել է Ալեքսանդրապոլի դպրոցների տեսուչ։ 1896թ. աքսորվել է Տամբովի նահանգ։ 1905թ. մանկավարժական գործունեությունը վերսկսել է Թիֆլիսում։ Եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, հայկական դպրոցների թեմական տեսուչ (1911-14թթ), Հովնանյան դպրոցի տեսուչ (1914-21թթ)։ 1921թ. հրավիրվել է Երևան, աշխատել լուսժողկոմատում և մանկավարժական ինստիտուտում։ 1923թ-ից պաշտոնավարել է Ալեքսանդրապոլում։ Հեղինակել է մանկավարժական բազմաթիվ հոդվածներ, դասագրքեր, թարգմանություններ։ 1935թ. արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոս կոչման։ Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար