Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Հրատարակիչ, մշակութային գործիչ

16 հոկտեմբեր, 1858 - 12 օգոստոս, 1935

Ծնվել է Ներքին Ագուլիսում: Յոթ տարեկանից ապրել է Մոսկվայում, սովորել մասնավոր պանսիոններում, ավարտել Մոսկվայի առևտրական գիտությունների ակադեմիան։ 1880-ական թվականներին տեդափոխվել է Թիֆլիս և զբաղվել մասնավորապես կաշվի արտադրությամբ։ Եղել է «Մուրճ» (1890-93թթ) ամսագրի և «Հորիզոն» (1894թ.) գրական հանդեսի հրատարակիչ, միջոցներ է տրամադրել Հովհաննես Թումանյանի մի շարք երկերի տպագրության համար, «Մուրճ»-ում հանդես է եկել ֆելիետոններով (Եսեմյան ստորագրությամբ), գրել «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան (քննադատական փորձ)» (1905թ.) գրքույկը, թարգմանություններ կատարել ֆրանսերենից ու ռուսերենից։ Պահպանվել է նրան ուղղված Հ.Թումանյանի շուրջ 80 նամակ։ Մահացել է Թիֆլիսում: