Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ

Լեզվաբան, գրաքննադատ

27 սեպտեմբեր, 1870 - 5 մայիս, 1908

Ծնվել է Ախալքալակի գավառի Բեժանո գյուղում (Վրաստան): 1885-90թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895-97թթ՝ Բեռլինի համալսարանում։ Եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմներից։ Հայոց լեզու է դասավանդել հայրենի Ախալքալակում, ապա՝ Թիֆլիսի առևտրական դպրոցներից մեկում։ Գաղափարապես հակված է եղել դեպի դեմոկրատիզմն ու մարքսիզմը։ Գրել է գրաքննադատական հոդվածներ, կազմել այբբենարան, նորմատիվ բնույթի և ուսուցողական նպատակ հետապնդող ժողովածուներ։ Առավել ուշագրավ են նրա գրպանի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակություն։ «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» (1906թ.) աշխատության մեջ անդրադարձել է ժամանակի լեզվաբանական և հայերենագիտական շատ հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արևելահայ գրական լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրական լեզվի առաջացման արտաքին հանգամանքները։ 1907թ. կազմել և Թիֆլիսում լույս է ընծայել «Հայ-լեզու: Պատկերազարդ այբբենարանը»։ Ձեռնարկը կազմված է երկու մասից. Ա մասը կազմում է բուն Այբբենարանը, Բ մասը՝ «Ընթերցարանը», որտեղ զետեղված են մի շարք մանկական կարճառոտ պատմվածքներ, բանաստեղծություններ, առածներ, շուտասելուկներ, հանելուկներ, մայրերին, տարվա եղանակներին, տարբեր կենդանիներին նվիրված այլևայլ նյութեր։ Ինքնասպան է եղել Թիֆլիսում, աճյունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար