Գարեգին Երիցյան

Բեմանկարիչ, դրամատուրգ

Սուրեն Արևշատյան

Մշակութային գործիչ, իրավաբան

Ժաննա Թովմասյան

Դերասանուհի

Մհեր Բեժանյան

Բանաստեղծ

Կարեն Գևորգյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Մելանյա Աբովյան

Օպերային երգչուհի

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ

Արա Ղևոնդյան

Գեղանկարիչ

Մարիամ Ադամյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասեր, մանկավարժ

26 փետրվար, 1881 - 11 հունվար, 1938

Ծնվել է Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում: Հայտնի է եղել նաև «Չելեպի» անունով: 1896-1903թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-10թթ՝ Բեռլինի համալսարանում։ Դասավանդել է Թավրիզի (1903-05թթ), Երևանի, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Շուշիի, Նախիջևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական դպրոցներում, Գևորգյան ճեմարանում (1910-17թթ)։ 1917-21թթ եղել է Էջմիածնի թանգարանի վարիչի օգնականը, 1921-37թթ՝ Էջմիածնի մատենադարանի տնօրենը։ Հայոց ցեղասպանությունից (1915թ.) փրկված հայ գաղթականներից հավաքել է հարուստ ազգագրական նյութեր, մատենադարանի հավաքածուները հարստացրել նոր ձեռագրերով։ Հեղինակել է մի շարք հոդվածներ և ուսումնասիրություններ (անտիպ)։ Նրա արխիվը պահվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, 1937թ. անհիմն բռնադատվել է, ապա՝ գնդակահարվել: 1954թ. արդարացվել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար