
Զաքարիա Կապրուշյան
Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան
Բեմադրիչ, դերասան

Լևոն Խանսանամյան
Արձակագիր

Շուշանիկ Կուրղինյան
Բանաստեղծ

Լյուբով Վոյնովա-Շիկանյան
Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց
Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան
Գեղանկարիչ

Աշոտ Սուքիասյան
Լեզվաբան

Հովհաննես Շարամբեյան
Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան
Դերասան, պրոդյուսեր
ԳԵՂԱՄ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

15 մարտ, 1884 - 26 փետրվար, 1959
Ծնվել է Հայաստանի Չիգդամլու (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Ազատավան) գյուղում: Հայտնի է եղել նաև «Վերդի» անունով: Հորինել է նաև ինքնուրույն աշուղական երգեր։ 1925թ. եղել է գյուղատնտեսական հրահանգիչ։ Շրջագայելիս գրի է առել ժողովրդական, բանահյուսական և աշուղական երգեր։ 1934թ-ից աշխատել է Հայաստանի մշակույթի պատմության (հետագայում՝ պատմության և գրականության) ինստիտուտում որպես բանահավաք։ Նրա հավաքած ու գրառած նյութերի հիման վրա կազմվել են մի շարք ժողովածուներ՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936թ., Ա.Ղանալանյանի աշխատակցությամբ), «Հայ աշուղներ» (1937թ.), «Հայկական խորհրդային ֆոլկլորը» (1938թ.) և այլն։ Հատկանշելի են «Լենին փաշան» (առանձին հրտ.՝ 1937թ., ասացող՝ Գաբո Բարձումյան) վիպերգը և «Քյոռ-Օղլի» (1941թ.) ժողովրդական վեպի հայկական պատումները։ Մահացել է Երևանում: