Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ՎԱՀԵ ՀԱՅԿ

Արձակագիր, լրագրող

18 նոյեմբեր, 1896 - 18 հունիս, 1983

Վահե Տինճյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ Եղել է Ռամկավար ազատական կուսակցության գործիչ։ Ավարտել է ծննդավայրի «Եփրատ» միսիոներական քոլեջը։ 1915թ. մեկնել է Կ.Պոլիս։ 1920թ. անցել է Հունաստան, ապա ԱՄՆ, որտեղ հետևել է Բոստոնի համալսարանի իրավաբանության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ Խմբագրել է «Հուշարար» պարբերականը, 1922-25թթ՝ «Նոր կյանք-Արոր» (1922թ. վերջից՝ «Նոր օր») միացյալ պաշտոնաթերթը։ Աշխատակցել է Թեոդիկի «Ամենուն տարեցույցը», «Հունահայ տարեցույցը» տարեգրքերին, Հրաչ Երվանդի «Պայքար» (1942-63թթ, Բոստոն) հանդեսին, սփյուռքահայ այլ պարբերականների։ Իր պատմվածքներում և այլ գործերում վերստեղծել է կորուսյալ հայրենի երկրի պատկերը, ցույց է տվել օտար միջավայրի ուծացնող, ապաբարոյացնող ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության ու վարքագծի վրա, նրանց պայքարը հանուն իրենց ազգային նկարագրի պահպանման («Հայրենի ծխան», հ.1-5, 1930-70թթ)։ Խմբագրել է պատմական, ազգագրական բովանդակությամբ գրքեր («Հազար հինգ հարյուր ամյակ Վարդանանց պատերազմին, 451-1951», 1952թ., հայերեն և անգլերեն, նյութերի ժողովածու և այլն), կազմել «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը, հուշամատյան պատմական մշակութային և ազգագրական» (1959թ.) ստվարածավալ հատորը։ Տպագրվել են նաև նրա նկարագրական-վերլուծական բնույթի «Հայաստանի մանկական աշխարհը և անոր մանկական գրականությունը» (1974թ.) և գրական ուսումնասիրություններ պարունակող «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա» (1974թ.) ժողովածուները։ Քանիցս այցելել է Հայաստան։ Մահացել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար