Լազո

Արձակագիր

Դավիթ Դավթյան

Ջութակահար

Սերգեյ Մերկուրով

Քանդակագործ

Հովհաննես Մարդ

Բանաստեղծ, թարգմանիչ

Հովսեփ Շամամյան

Պարող, պարուսույց

Սվետլանա Ավագյան

Թարգմանիչ, լրագրող

Մելքոն Թովմասյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ

Պատմաբան

10-11-րդ դարեր

Ստեփանոս Ասողիկ

Տարոնեցի անունից ենթադրվում Է, որ ծնվել է Սեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, իսկ Ասողիկ պատվանվանը նա արժանացել է հավանաբար հմուտ երգասաց լինելու համար։ Ապրել և ստեղծագործել է 10-րդ դարի 2-րդ և 11-րդ դարի 1-ին կեսերին՝ հայ պետականության ամրապնդման, երկրի տնտեսական և քաղաքական վերելքի ժամանակաշրջանում։ Կրթվել է Անիում, հռչակվել որպես գիտուն վարդապետ։ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանեցու (992-1019թթ) հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն տիեզերական» խորագրով երկը։ Իր պատմական երկը «տիեզերական» է կոչել, որովհետև շարադրել է ինչպես հայոց, այնպես էլ բազմաթիվ այլ ժողովուրդների (հրեաներ, ասորեստանցիներ, մարեր, պարսիկներ, պարթևներ, վրացիներ, հռոմեացիներ, հույներ, արաբներ և այլն) հակիրճ պատմությունը, նրանց թագավորների ու հոգևոր առաջնորդների ժամանակագրությունը։ Աշխատությունը բաղկացած է երեք հանդեսից (մասից)։ Առաջինում (5 գլուխ) հեղինակը տվել է աշխարհի արարչությունից (ըստ աստվածաշնչյան ավանդության) մինչև 3-րդ դարի վերջերքի, երկրորդում (6 գլուխ)՝ Հայոց Արշակունի թագավոր Տրդատ Բ Մեծից (274-330թթ) մինչև Բագրատունյաց թագավորության հիմնադիր Աշոտ Ա-ի գահակալման (885-890թթ) ժամանակաշրջանների համառոտ պատմությունը։ Երրորդ հանդեսը (48 գլուխ) բովանդակում է Աշոտ Ա-ից մինչև Գագիկ Ա Բագրատունու գահակալման 15-րդ տարվա (1004թ.) հանգամանալից պատմությունը։ Առաջին երկու հանդեսները շարադրել է հայ և օտար բազմաթիվ հեղինակների աշխատությունների հիման վրա։ Օտար աղբյուրներից առավել չափով օգտագործել է Աստվածաշնչի գրքերը և Եվսեբիոս Կեսարացու Քրոնիկոնը (ժամանակագրությունը), հայկական աղբյուրներից՝ իրեն նախորդած գրեթե բոլոր հայ պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Անանիա Շիրակացի, Սեբեոս, Ղևոնդ, Անանուն զրուցագիր, Հովհաննես Դրասխանակերտցի) երկերը, բարեխղճորեն նշելով հեղինակների անուններն իր գրքի սկզբում։ Այնքան հարազատությամբ է օգտագործել նախորդ պատմագիրների բնագրերը, որ դրանց միջոցով բանասերները ճշգրտում են այդ երկերի ավելի ուշ ժամանակների ընդօրինակումները։ Առավել արժեքավոր է երրորդ հանդեսը, որը հեղինակը վերնագրել է «Պատմութիւն ժամանակաց ինքնախօսութեան»՝ շեշտելով այդ ժամանակահատվածի ստուգապատումն ու ինքնուրույնությունը։ Հատկապես վերջին 75 տարիների պատմությունը շարադրված է դեպքերին ժամանակակից և ականջալուր հեղինակի գրչով։ Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը ներկայացրել է հարևան երկրների ու ժողովուրդների պատմության հետ միահյուսված։ Այդ պատճառով «Տիեզերական պատմութիւնը» արժեքավոր սկզբնաղբյուր է նաև Բյուզանդական կայսրության, Արաբական խալիֆայության (հատկապես շրջակա ամիրայությունների), Աբխազիայի, Վրաստանի և այլ երկրների պատմության ուսումնասիրության համար։ Երկրի քաղաքական պատմությանը զուգահեռ, անդրադարձել է նաև մշակութային կյանքին։ Նա արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ գրչության ու մշակութային այլ կենտրոնների, կառույցների, գիտնականների ու արվեստագետների մասին։ Օրինակ, նա հանգամանորեն ներկայացնում է Տրդատ ճարտարապետի շինարարական գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլև Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, որտեղ նրա նախագծով ու ղեկավարությամբ վերակառուցվել է երկրաշարժից կիսավեր դարձած Սբ. Սոֆիայի հռչակավոր տաճարը։ Իր երկում պաշտպանում է հայոց կենտրոնացված պետականության և եկեղեցու ամրապնդման շահերը։ Նրա «Տիեզերական պատմութիւնը» առաջին անգամ հրատարակել է Կարապետ Շահնազարյանցը Փարիզում (1859թ.)։ Լավագույն հրատարակությունը՝ Ստեփան Մալխասյանցի առաջաբանով և արժեքավոր ծանոթագրություններով, լույս է տեսել 1885թ., Պետերբուրգում։ Այն հրատարակվել է նաև ռուսերեն (Մ.Էմինի թարգմանությամբ, 1864թ.), գերմաներեն (Հ.Գելցերի թարգմանությամբ, 1907թ.), ֆրանսերեն (Է.Գյուլորիեի թարգմանությամբ, 1883թ.)։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար