ԼՅՈՒԲՈՎ ՎՈՅՆՈՎԱ-ՇԻԿԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

18 օգոստոս, 1909 - 17 օգոստոս, 1990

Ծնվել է Մոսկվայում: Եղել է բալետի արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանի կինը: 1926թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ 1926-27թթ եղել է Նովոսիբիրսկի, 1927-28թթ՝ Սվերդլովսկի, 1928-38թթ՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնների մենապարուհի: Դերապարերից են՝ Օդետա-Օդիլիա (Պ.Չայկովսկու «Կարապի լիճը»), Մեդորա (Ադանի «Կորսար»), Սվանիլդա (Դելիբի «Կոպելիա»), Մայա (Շ.Թաքթաքիշվիլու «Մալտակվա») և այլն։ 1938թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի մենապարուհի։ Եղել է Կարինեի (Ա.Խաչատրյանի «Երջանկություն») առաջին դերակատարուհին։ Լավագույն դերապարերից են նաև՝ Մարիա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Գյուլնարա (Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»), Խանդութ («Խանդութ», ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության), Գայանե (Ա.Խաչատրյանի «Գայանե») և այլն։ 1934-38թթ դասավանդել է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին կից բալետի ստուդիայում, 1938-42թթ՝ Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1938-63թթ եղել Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետի արտիստների մանկավարժ-փորձավարը։ Նրա աշակերտներից են եղել Թ.Գրիգորյանը, Զ.Քալանթարյանը, Դ.Ալեքսանյանը, Ժ.Բաբախանյանը և այլք։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար