Յոզեֆ Նիկորովիչ

Կոմպոզիտոր

Նվարդ Ափինյան

Հրապարակախոս, թարգմանիչ

Աղասի Վարդանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Արև Բաղդասարյան

Պարուհի, երգչուհի

Լուսիկ Քոշյան

Երգչուհի

Ռաֆիկ Եղոյան

Ճարտարապետ

Վրեժ Իսրայելյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Մանասյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մարիաննա Մխիթարյան

Դերասանուհի

Ռաֆայել Հովհաննիսյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արա Հակոբյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Մարինա Մարտիրոսյան

Պարուհի, պարուսույց

Ռոբերտ Գասպարյան

Մարզական մեկնաբան

 

 

 

 

ԱՐՇԱՄ ՏԱՏՐՅԱՆ

Բանաստեղծ, լրագրող

2 փետրվար, 1909 - 19 հունիս, 1956

Ծնվել է Անկարայի վիլայեթի Չորում քաղաքում: 1925թ. ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանը, 1932թ.՝ Գրինյոնի (Փարիզի մերձակայքում) երկրագործական բարձրագույն դպրոցը։ Եղել է Գալուստյան վարժարանի և Կահիրեի ֆրանսիական լիցեյի ուսուցիչ։ 1938թ. հրատարակել է «Բանաստեղծին ձայնը» (Կահիրե) պարբերագիրքը (հ.1)։ 1948-55թթ խմբագրել է «Ջահակիր» գրական, հասարակական շաբաթաթերթը։ Նրա բանաստեղծությունները (տպագրված սփյուռքահայ տարբեր պարբերականներում) կրում են Միսաք Մեծարենցի ազդեցությունը, դրանք արտացոլում են 1920-30-ական թվականները ու հետագա տասնամյակների սփյուռքահայ սերնդի հոգեբանությունը, նրա հայասիրական տոգորումները։ Մահացել է Կահիրեում: