Շուշանիկ Բաբայան

Դաշնակահար

Հայկ Կյուտենյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Համո Բեկնազարյան

Կինոռեժիսոր

Գարիկ Մուշեղյան

Դերասան, բեմադրիչ

Ալեքսանդր Դոլուխանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Մկրտիչ Կորյուն

Առակագիր, բանաստեղծ

Լիլիթ Դավթյան

Հաղորդավար

Մարիաննա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՆԻՆԱ ՏԵՐ-ՕՍԻՊՅԱՆ

Դերասանուհի

18 ապրիլ, 1909 - 24 հունիս, 2002

Ծնվել է Բաքվում: 1918թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Սարատով քաղաք, 1920թ.՝ Մոսկվա, որտեղ ավարտել է Մոսկվայի Հեղափոխության թատրոնին (այժմ՝ Վ.Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն) կից դպրոցը: 1925թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է նույն թատրոնում որպես դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Ն.Պոգոդինի «Պոեմ կացնի մասին» (Լիզա), Դ.Ֆոնվիզինի «Տհասը» (Պրոստոկովա), Լ.Լեոնովիի «Սովորական մարդ» (Կոնստանցիա Լվովնա), Ա.Արբուզովի «Տանյա» (Դուսյա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիեւո» (Դայակ) և այլն։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Խիղճ» (1974թ.), «Հինգ երեկո» (1978թ.), «Տատիկի թոռնիկը» (1979թ.), «Մեծ որդին» (1979թ.), «Կրոշայի արձակուրդը» (1980թ.), «Սիցիլիական պաշտպանություն» (1980թ.), «Ո՞ւր կորավ Ֆամենկոն» (1981թ.), «Փնտրե՛ք կնոջը» (1982թ.), «Կին ձա-ձա» (1985թ.), «Դեժավյու» (1989թ.), «Անձնագիր» (1990թ.), «Նաստյա» (1993թ.), «Ծեր ձին» (2000թ.) և այլն: 1954թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր, 1972թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։ 1998թ. պարգևատրվել է ՌԴ «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար