Համազասպ Համբարձումյան

Թարգմանիչ, գրականագետ

Հովհաննես Ինճիկյան

Արևելագետ, պատմաբան

Սարգիս Արուտչյան

Բեմանկարիչ

Խաչատուր Ավագյան

Թատերագետ, դրամատուրգ

Կարլեն Դանիելյան

Գրականագետ

Արամ Սարոյան

Բանաստեղծ, արձակագիր

Այվազ Ավոյան

Գեղանկարիչ

Վահան Թամարյան

Արձակագիր

Վրույր Թադևոսյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ԱՐԲՈՒՆ ՏԱՅԱՆ

Թարգմանիչ, բանասեր

6 հունվար, 1912 - 3 ապրիլ, 1983

Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Սովորել է Կ.Պոլսի Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա՝ Գատըգյուղի Մխիթարյան որբանոցում, որի տնօրենն էր իր հորեղբայրը՝ Մխիթարյան միաբան, բանասեր ու մանկավարժ Հ.Եսայի Տայեցին։ 1922թ. ընտանիքով տեղափոխվել է Իտալիա: 1923-27թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1928թ. տեղափոխվել է Միլան, 1929թ.՝ Հայաստան։ 1944թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1931թ. սովորել է Երևանի մանկավարժական մեկամյա դասընթացներում, 1932-33թթ՝ Երևանի պետական համալսարանում։ 1934-48թթ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Բանվորական Երևան» թերթերի և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1967-70թթ աշխատել է ՀՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդում որպես խմբագիր, 1973-77թթ՝ արվեստի ինստիտուտում։ 1978-83թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Հայտնի է որպես Դանթեի «Աստվածային կատակերգություն» պոեմի (մաս 1-3, 1947-59թթ, վերամշակված հրտ.՝ 1975թ.) թարգմանիչ։ Բնագրից թարգմանել է նաև Գ.Մոպասանի, Օ.Բալզակի, Ա.Ֆրանսի, Պ.Մերիմեի ստեղծագործություններից և Բ.Չելլինիի «Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» (1974թ.) գիրքը։ Հեղինակել է «Դանտեի «Աստվածային կատակերգության» բանաստեղծական արվեստը և թարգմանության խնդիրները» (1982թ.) ուսումնասիրությունը։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար