Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ԱԴՐԻՆԵ ՏԱՏՐՅԱՆ

Արձակագիր

26 դեկտեմբեր, 1913 - 21 փետրվար, 2002

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Չորում գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Տատյան վարժարանում: 1926թ. ավարտել է Կ.Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանը, այնուհետև մեկ տարի սովորել Նոտր դամ դը Սիոն ֆրանսիական դպրոցում։ Աշակերտել է Սիպիլին: 1967թ-ից ապրել է Փարիզում, 1974թ-ից՝ Նիսում։ Վաղ հասակից թղթակցել է սփյուռքահայ հասարակական, քաղաքական ու գրական հանդեսներին։ Խմբագրել է «Պարտեզ» ամսաթերթը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տպավորություններն են արտացոլված «Մարդկային հուշագրություններ» շարքում, որը պարբերաբար տպագրվել է «Ժամանակ» թերթում (1945թ.)։ Հրատարակվել են նրա «Մայթերուն վրա» (1955թ.), հիտլերականների ոճրագործությունները պատկերող «Գեհենի ճամբուն վրա» (1966թ.), «Չորրորդ մը կը փնտրվի» (1971թ.) և «Հեղինակ, կեցի՛ր» (1980թ.) վեպերը։ Գրել է նաև պիեսներ, վիպակներ, թատերգություններ։ Հանդես է եկել Անուշ-Մանուշ, Արծվիկ, Զունի, Կապույտ Հանին, Հայ աղջիկ, Շափյուղա, Վարդին Արաքս, Տատ, Ատրին և այլ ծածկանուններով: Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում: