Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լեզվաբան

18 օգոստոս, 1922 - 15 հունվար, 2007

Ծնվել է Թիֆլիսում: 1940թ. ավարտել է Թբիլիսիի 86-րդ հայկական միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին։ 1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, 1942թ. ծանր վիրավորվել է և որպես հաշմանդամ՝ զորացրվել է բանակից։ 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1950թ. ընդունվել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրան «Հայ բառարանագիտություն» մասնագիտությամբ՝ աշակերտելով Հրաչյա Աճառյանին: 1954թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Խորհրդահայ բառարանագրությունը» թեմայով և նույն թվականին աշխատանքի է անցել Լեզվի ինստիտուտում։ 1954-66թթ եղել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1966թ-ից ժամանակակից հայոց լեզու և հայերենագիտական այլ առարկաներ է դասավանդել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ 1976-91թթ եղել է ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի բառագիտության, բառարանագրության, տերմինաբանության բնագավառներում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են բառագիտությանը («Հոմանիշները ժամանակակից հայերենում», 1971թ.) և բառարանագրությանը («Հայոց լեզվի հոմանիշների բառարան», 1967թ.), ընդգրկում է 83 հազար բառ և դարձվածք, «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (1975թ., համահեղինակ՝ Ս.Գալստյան), 20 հազար դարձվածաբանական միավոր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի (հ.1, 3, 1969-74թթ) կազմմանը։ 1982թ. լույս է տեսել նրա «Ժամանակակից հայոց լեզու» բուհական ձեռնարկը, որն աչքի է ընկնում ծրագրային նյութի ամբողջական ընդգրկումով, մեթոդական հագեցվածությամբ, հանրամատչելի շարադրանքով։ 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1974թ-ից՝ պրոֆեսոր): 1981թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2003թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար