Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԱՄ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆ

Պատմաբան, աղբյուրագետ

24 հուլիս, 1928 - 10 փետրվար, 1988

Ծնվել է Կահիրեում: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1981թ-ից եղել է ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտության բաժնի վարիչը։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ-արաբեջանական միջնադարյան քաղաքական և մշակութային առնչություններին («Հայաստանը և արաբական խալիֆայությունը», 1977թ., ռուսերեն)։ Թարգմանել և «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարում ներածականով ու ծանոթագրություններով հրատարակել է «Իբն ալ-Ասիր» երկը (1981թ.)։ Աշխարհաբարի է վերածել, ներածությամբ ու ծանոթագրություններով հրատարակել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» (1983թ.), Ղևոնդի «Պատմությունը» (1982թ.)։ 1973թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1983թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար