ՇԱՔԵ ՎԱՐԹԵՆԻՍՅԱՆ

Օպերային երգչուհի

22 սեպտեմբեր, 1924 - 27 հունիս, 2003

Ծնվել է Բեյրութում: Ձայնը մշակել է ծննդավայրում, երգել հայկական երգչախմբերում։ Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստիտուտը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ։ Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու։ 1958թ. Սպոլետոյի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի «Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տիտո Գոբբիի հետ։ Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում։ Մահացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Հյուսիսային Բերգեն քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար