Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

Աշոտ Գրաշի

Բանաստեղծ

Սուրեն Ազիզյան

Գեղանկարիչ

Կորյուն Ղաֆադարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Գրետա Մեջլումյան

Դերասանուհի

Արմեն Արզումանյան

Լրագրող, հաղորդավար

Լևոն Սարդարյան

Հաղորդավար, լրագրող

Էլեն Նազարեթյան

Պարուհի, դիզայներ

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՎՐՈՒՅՐ

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

11 ապրիլ, 1897 - 6 հոկտեմբեր, 1987

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի և դերասանուհի Նունե Վրույրի որդին։ 1922թ-ից աշխատել է Իզմիրում՝ Աբելյան-Սուրաբյան թատերախմբում, ապա՝ Բաթումի հայկական, Ախալցխայի, Հոկտեմբերյանի (այժմ՝ Արմավիր), Էջմիածնի, Արտաշատի պետական թատրոններում։ 1928-36թթ աշխատել է Երևանի բանվորական թատրոնում, եղել է հիմնադիրներից, միաժամանակ լուսանկարել է Աշտարակի, Էջմիածնի հուշարձանները: Խաղացած ներկայացումներից են՝ Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Քաղաքագլուխ) և այլն։ Նկարահանվել է նաև կինոյում («Տժվժիկ», «Լալվարի որսկանը», «Խաչմերուկ»)։ Դեռևս մանուկ հասակից հետաքրքրվել է հնագիտական լուսանկարչությամբ: 1912թ. հոր հետ մեկնել է Անի, լուսանկարել Սբ. Փրկիչ եկեղեցու մոտակայքում պեղված եկեղեցու դռան ճակատի արձանագրությունը: 1915-17թթ որպես լուսանկարիչ մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, Հովսեփ Օրբելու, Բորիս Պիոտրովսկու, Նիկոլայ Տոկարսկու և այլոց գիտարշավներին։ 1926թ. Հուշարձանների պահպանման նորաստեղծ կոմիտեի գիտական քարտուղար Աշխարհբեկ Քալանթարի հրավերով Բաթումից տեղափոխվել է Երևան և ընդգրկվել Սևանի գիտարշավում որպես լուսանկարիչ: Ավագ եղբոր՝ Արայի հետ շրջել է Հայաստանի մի շարք վայրեր և կատարել լուսագրումներ՝ Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլն: Ոտքով այցելել և լուսագրել է Գառնիի հեթանոսական տաճարի բեկորները: 1936թ. Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ որպես լուսանկարիչ մասնակցել է Ամբերդի առաջին գիտարշավին: 1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Սեդրակ Բարխուդարյանի կազմած և տարբեր տարիներին հրատարակած «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորներում հրատարակվել են նրա 2787 արձանագրությունները: 1960-64թթ մասնակցել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ադրբեջանի ԳԱ պատմության ինստիտուտի միացյալ աշխատանքներին և իր կատարած լուսագրումները հրատարակել «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 5-րդ հատորում: 1970թ. հնագետ-վիմագրագետ Գրիգոր Գրիգորյանի ընկերակցությամբ Ղրիմում (հիմնականում` Թեոդոսիայում) լուսագրել է տեղի հայկական ճարտարապետական կոթողները: 1964թ. լույս է տեսել նրա «Անիում» հուշագրությունը` Անի քաղաքի ու նրա պատմությունը ստեղծած երախտավորների մասին բազում արժեքավոր վավերագրերով: 1979թ. «Անիում» հուշագրությունը վերահրատարակվել է որոշ հավելումներով: 1981թ. իր անձնական արխիվը հանձնել է Էրեբունի թանգարանին: 1945թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար