Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐԱ ՎՐՈՒՅՐ

Դերասան, լուսանկարիչ

18 հունվար, 1896 - 13 սեպտեմբեր, 1943

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի և դերասանուհի Նունե Վրույրի որդին։ 1930-32թթ որպես դերասան աշխատել է Լենինականի պետական թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)։ Հանդես է եկել կատակերգական և բնութագրական դերերով: Լուսանկարել է Ավանի, Պտղնիի, Թարգմանչաց վանքի, Աշտարակի Կարմրավոր և Մարինե, Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Կամսարականների Թալինի եկեղեցին և բազիլիկան, Սանահինի կամուրջը, Մուղնիի, Հովհանավանքի, Սաղմոսավանքի, Բջնիի, Կեչառիսի, Սևանի, Մակարավանքի, Ամաղու Նորավանքի հուշարձանները: Հոր հետ լուսանկարել է Ջուղայի խաչքարերը: Եղբոր հետ միասին շրջել են Հայաստանի մի շարք վայրերով, կատարել լուսագրումներ` Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, լուսանկարել են Ախթալայի վանքը և Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները։ 1936թ. լուսանկարել է Երևանի բնակելի տներ (այդ կառույցները չեն պահպանվել): 1939թ. եղել է Ճարտարապետության ամբիոնի լուսանկարչական լաբորատորիայի վարիչը, Վարազդատ Հարությունյանի գործընկերը: 1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զոհվել է Նովոռոսիյսկ քաղաքի ճակատամարտի «Սախարնայա գոլովկա» տեղամասում` կապի ընդհատված գիծը վերանորոգելու հրամանը կատարելիս:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար