Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1969թ. օգոտսոի 5-ին, Երևանում: Դերասան, երգիչ Ավո Խալաթյանի կինն է: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986թ. ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: 1987թ. որոշել է փոխել մասնագիտական ուղղությունը: 1988թ. ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: 1990թ. ավարտելով քոլեջը` ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-95թթ երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում: Թողարկել է «Ով ինչ գիտի» (1997թ.), «Աշխարհ» (1999թ.), «Նունե» (2000թ.), «Սեր» (2001թ.), «Սայաթ-Նովա» (2002թ.), «Դլե յաման» (2006թ.), «The Best of» (2009թ.), «Sold out» (2011թ.) և այլ ձայնասկավառակներ ու տեսասկավառակներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: Մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշիռ մաս են կազմում ժողովրդական երգերը: Հայտնի են՝ «Դլե յաման», «Նունե», «Խնդրում եմ, ասա իմն ես», «Ձյուն», «Ինչու ես քեզ սիրեցի», «Սեր իմ», «4 նամակ», «Soul», «Հայ ենք մենք» և այլ երգեր: Զուգերգերով հանդես է եկել մի շարք երգիչների հետ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար