ԺԻՐԱՅՐ ՏԵՏԵՅԱՆ

Բանասեր, պատմաբան

Ժերար Դեդեյան

Ծնվել է 1942թ. փետրվարի 4-ին, Ֆրանսիայի Նանտ քաղաքում: Գրականագետ Շառլ Տետեյանի որդին է: 1962-66թթ ուսանել է Փարիզի Էկոլ Նորմալ Սյուպերյորի, Սորբոնի (դասական լեզուներ և գրականություն) և Արևելյան լեզուների ազգային դպրոցի (հայերենը՝ Ֆր.Ֆեյդիի ղեկավարությամբ) բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1969թ-ից Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն (միջնադար)։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը։ Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980թ.)։ Հեղինակակից է «Հայոց պատմություն» (1982թ., ֆրանսերեն) գրքի։ Բազնիցս այցելել է Հայաստան։1990թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1966թ-ից Մոնպելյեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ է, 1994թ-ից՝ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, 2004թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար