Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ՇԱՌԼ ՏԵՏԵՅԱՆ

Գրականագետ

4 ապրիլ, 1910 - 21 հունիս, 2003

Կարապետ Դեդեյան

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):  Եղել է գրող Քրիստիան Տետեյանի եղբայրը։ 1922թ-ից ապրել է Փարիզում։ Սովորել է Նյոյի Սբ. Խաչ քոլեջում, ապա ավարտել Սորբոնի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1949թ-ից եղել է նույն համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչը, 1979թ-ից՝ պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև ֆրանսիական ակադեմիայի լեզվական և գրական հարցերի միջազգային ընկերության պատասխանատու քարտուղարը։ Նրա ուսումնասիրություններն ընդգրկում են լայն ժամանակաշրջան՝ անտիկ գրականությունից մինչև ժամանակակից։ Առանձին ուսումնասիրություններ է նվիրել Ժ.Ռասինի, Ստենդալի, Վ.Հյուգոյի, Ֆ.Ռ.Շատոբրիանի, Մադամ դը Լաֆայեթի, Ա.Լամարթինի և այլոց ստեղծագործություններին։ «Պատերազմ մարդկանց ցավի մեջ» (1971թ.) աշխատությունում անդրադարձել է Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպին և Հայոց ցեղասպանությանը (1915թ.)։ Եղել է ֆրանսիական «Կլարտե» («Clarte») հանրագիտարանի գլխավոր խմբագիրը։ Արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակին, ինչպես նաև «Ֆրանսիական միտք» և «Ֆրանսիական ճառագայթ» մրցանակներին։ 1964թ. այցելել է Հայաստան, դասախոսություններ կարդացել Երևանի պետական համալսարանում։ Արժանացել է Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանի: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար