Հակոբ Մարթայան

Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ

Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան

Գեղանկարիչ

Շառլ Ազնավուր

Երգիչ, երգահան, դերասան

Նորայր Ժամհարյան

Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Աննա Ջանբազյան

Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԲՐԱՀԱՄ ՏԵՐՅԱՆ

Բանասեր, հայագետ

Ծնվել է 1942թ. ապրիլի 19-ին, Յաֆֆայում (այժմ՝ Թել Ավիվի շրջագծում): Ավարտել է Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1970թ.՝ ԱՄՆ-ի Միչիգանի, 1981թ.՝ Շվեյցարիայի Բազելի համալսարանները: Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են Փիլոն Ալեքսանդրացու ժառանգությանը։ Հրատարակել է նրա «Յաղագս բան ունել և անասուն կենդանեացդ» (1981թ., անգլերեն թարգմանությամբ, նույնը՝ ֆրանսերեն) գործը, որը գիտական հասարակայնությանը ծանոթ է միայն հունաբան դպրոցի հայերեն թարգմանությամբ։ Քննել է Փիլոն Ալեքսանդրացու նաև «Այնոցիկ որ յելսն է խնդրոց և լուծմանց» աշխատությունը, կատարել նրա գործերի քննական մեկնությունը, անդրադարձել հունաբան դպրոցի ժամանակաշրջանին, գործունեության ոլորտին, թարգմանության լեզվի ու ոճի հարցերին և այլն։ 1970թ. ստացել է աստվածաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր)։ 1979թ-ից «Էնդրիուս» համալսարանի միջկտակարանային և վաղ քրիստոնեական գրականության, 1984թ-ից՝ նաև Չիկագոյի համալսարանի հայագիտության պրոֆեսոր է, 2008թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Անդամակցում է նաև ամերիկյան մի շարք գիտական ընկերությունների։ 1982թ. զեկուցումով հանդես է եկել Երևանի միջազգային հայերենագիտական գիտաժողովում: 2005թ. արժանացել է ԱՄՆ-ի «Ֆուլբրայթ» հաստատության մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար