ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ

Երգիչ, երգահան

Ծնվել է 1963թ. մայիսի 15-ին, Երևանում: Հինգ տարեկան հասակից սկսել է երգել: 1980թ. ավարտել է Երևանի թիվ 160 միջնակարգ դպրոցը: 1980-82թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1987-93թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսմանը զուգահեռ 1985թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի «Ակունք» ազգագրական համույթում՝ որպես մեներգիչ: 1995թ. տեղափոխվել է ԱՄՆ: Այդ ժամանակահատվածում հոր հետ միասին ստեղծել է շուրջ 40 երգ, որոնց երաժշտությունը մշակել է ինքը: Երգերի մեծ մասը հեղափոխական են և նվիրված են արցախյան ազատամարտին ու մարտիկներին: Երգացանկից հայտնի են «Սուրբ մայրեր», «Հայոց երկիր», «Ասմար աղջիկ», «Վայ Նարե յար», «Երթանք մեր երկիրը` Մուշ», «Հայ քաջեր», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Լեռան լանջին», «Արծիվ, սլացի՛ր», «Հայոց էրգիր», «Ղարաբաղ», «Մշեցի եմ», «Երկիր հայրենի» և այլ երգեր: Վերամշակել է նաև հին, աշուղական երգեր: Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում` հյուրընկալվելով հայկական գրեթե բոլոր համայնքներում: Թողարկել է շուրջ 20 ձայնասկավառակ և տեսասկավառակ, որոնցից 8-ը հեղափոխական երգեր են պարունակում: Զբաղվել է բռնցքամարտով: 2012թ. տեղափոխվել է Երևան: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար