Հովհաննես Մկրյան

Բանասեր, պատմաբան

Լևոն Շանթ

Դրամատուրգ, արձակագիր

Հակոբ Սիրունի

Հայագետ, արևելագետ, գրող, գրականագետ

Լևոն Մելքոնյան

Ճարտարապետ

Գագիկ Սարգսյան

Պատմաբան, արևելագետ

Էռնեստ Մարտիրոսյան

Կինոռեժիսոր

Ազատ Եղիազարյան

Գրականագետ, գրող

Մարկ Աղաբալյանց

Կոմպոզիտոր, արձակագիր

Սոնա Վերդյան

Հաղորդավար, դաշնակահար

 

 

 

 

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

23 օգոստոս, 1845 - 10 նոյեմբեր, 1906

Արիստակես Մելիք-Առաքելյան

Ծնվել է Արևելյան Հայաստանի Խալֆալու գյուղում (այժմ՝ Թուրքիայում): Եղել է Էջմիածնի միաբանության անդամ, 1882թ-ից՝ եպիսկոպոս։ 1869-82թթ եղել է Երնջակի Սբ. Կարապետ, Էջմիածնի Սբ. Գայանե վանքերի վանահայր, 1867-1906թթ՝ Տաթևի, Արցախի, Վրաստանի, Իմերեթիայի և Աստրախանի հայոց թեմերի առաջնորդ, 1874-76թթ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1891-93թթ՝ տեսուչ։ Հետազոտել ու նկարագրել է հայոց պատմության ու մշակույթի հիշատակարաններ («Հնությունք հայրենյաց ի գավառին Երնջակու», 1872թ.)։ Եղել է հայկական բանահյուսության նմուշների («Քնար մշեցվոց և վանեցվոց», 1874թ.) առաջին հավաքողներից։ Քննության է առել 19-րդ դարի 1-ին կեսի հայագիտության և լուսավորական շարժման պատմության հարցեր («Հարություն Արարատյանի կեղծիքը», 1894թ., հրտ. Ա.Ե.Ս. ծածկանունով, «Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի կենսագրությունը», 1898թ.)։ Աշխատություններ է նվիրել նաև հայոց եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը («Հայասաանյայց եկեղեցու պատկերահարգությունը», մասն 1, 1904թ., շարունակությունը լույս չի տեսել, «Ամուսնական խնդիրներ», 1891թ., «Քահանայական խնդիր», 1900թ.)։ Թողել է անտիպ հիշատակարաններ, որոնք կարևոր սկզբնաղբյուր են ժամանակի հայ հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի ուսումնասիրության համար։ Հայերեն է թարգմանել Ա.Հաքստհաուզենի «Անդրկովկաս» (1872թ.) ուղեգրության՝ Հայաստանին վերաբերող մասերը և Ջոն Դրեպերի «Եվրոպայի մտավոր զարգացման պատմությունը» (1880թ.) աշխատությունը՝ կցելով ուշագրավ ծանոթագրություններ։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար