Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՍԱՆԴԱԼ

Արձակագիր

5 հուլիս, 1859 - 9 հուլիս, 1922

Ալեքսանդր Պետրոսյան

Ծնվել է Թիֆլիսում: 1880թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի ուսուցչություն արել Մուշի Առաքելոց վանքում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։ 1880-ական թվականներին ուսուցիչ է եղել Գանձակում, Բաքվում, Միջին Ասիայում և այլուր, 1890-ական թթ՝ պաշտոնավարել Մոսկվայի և Պետերբուրգի երկաթուղային վարչություններում, 1890-ական թթ վերջին՝ վերադարձել Թիֆլիս։ Մեծ չէ նրա գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (1884թ., պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892թ.) վեպից, 1880-90-ական թվականներին մամուլում տպագրել է հոդվածներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորչական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում։ Մահացել է Թիֆլիսում: